Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան
05 Մայիսի 2026, 20:50
Գյումրիի առաջնորդարանից քիչ առաջ ի աջակցություն Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի՝ պաստառ են կախել երիտասարդները։ Պաստառի վրա գրված էր՝ «Սրբազան հայր, Ձեր կողքին ենք»։
Պաստառը կախելուց հետո ոստիկաններն անմիջապես գնացին առաջնորդարան։ Լրագրողի ճշտող հարցին, թե ինչո՞ւ են գնում, ոստիկանը պատասխանեց, թե անձրևից են պատսպարվում։
Նշենք, որ այսօր՝ Վարդանանց հրապարակում տեղի է ունենում «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգը, որին ներկա էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Հայաստանի քաղաքական էլիտան՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։