ԵՄ-ի աջակցությունը գեղեցիկ պատկեր է, ոչ թե իրական օգնություն․ Պյոտր Կոլչին

Քաղաքագետ և ռազմական փորձագետ Պյոտր Կոլչինն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

«Իհարկե, եվրոպացիների օգնությամբ Նիկոլ Փաշինյանը փորձում է նախընտրական գեղեցիկ պատկեր ստեղծել իր համար, և մենք տեսնում ենք, որ ընդհանուր առմամբ այս արշավն իրականացվում է արևմտյան ԶԼՄ-ների և համապատասխան մեդիա թիմերի անմիջական տեղեկատվական ուղեկցությամբ։ Սակայն այս ամբողջ աշխատանքը սահմանափակվում է միայն գեղեցիկ պատկեր ստեղծելով։

Այս պահին Եվրամիությունն ունի այլ՝ տնտեսական և քաղաքական խնդիրներ։ Այն կենտրոնացած է սեփական գոյատևման և հակամարտության պայմաններում Ուկրաինային աջակցելու վրա։ Սակայն գեղեցիկ պատկեր ստեղծել՝ Հարավային Կովկասում իր շահերը առաջ տանելու համար, որտեղ նրանք մեծ ծրագրեր ունեն ադրբեջանական նավթի հետ կապված, լիովին տեղավորվում է նրանց ռազմավարության մեջ։

Այս ամենը սպասարկում է Եվրամիության շահերը, Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների որոշ անձնական շահերը, բայց չի բխում Հայաստանի և հայ ժողովրդի շահերից»,-ասել է Կոլչինը։

Հիմա եթերում