Ադրբեջանը, Թուրքիան և ԵՄ-ն պետք է ամեն ինչ անեն, որ Փաշինյանը վերընտրվի. Վազգեն Պետրոսյան
06 Մայիսի 2026, 22:00
Թուրքագետ Վազգեն Պետրոսյանը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է մայիսի 4-ից 5-ը Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որտեղ Ալիևը մեղադրեց արցախցիներին, բողոքեց եվրոպացիներից, իսկ Մակրոնն ու Զելենսկին էլ հակառուսական հայտարարություններ արեցին, ու այս ամենը Փաշինյանի քար լռության ներքո:
Ըստ Վազգեն Պետրոսյանի, Ալիևի կոշտ խուսույթը պատերազմի սպառնալիքի մասին էր, եթե Փաշինյանը չընտրվի: Այդ նույն հռետորաբանությամբ խոսում է նաև Փաշինյանը:
«Ալիևն ասում էր՝ եթե Փաշինյանը չընտրվի, ես պատերազմ կսկսեմ: Արցախցիներին անջատողական անվանելը, եվրոպացիներից բողոքելը հենց դա էր նշանակում, բայց դա հոխորտանք էր, քանի որ պատերազմի համար հոխորտանքները քիչ են և դրա համար նախապատրաստական աշխատանքներ են պետք, ինչը հիմա չկա, աշխարհն ու տարածաշրջանը այլ խնդիր ունեն՝ Իրան-ԱՄՆ պատերազմը: Դա Փաշինյանի համար ընդամենը նախընտրական քարոզարշավի մաս էր կազմում: Փաշինյանը դավաճան է, դա շատ լավ հասկանում են Ալիևը, Էրդողանն ու ԵՄ անդամները: Իրենց ձեռքն ընկել է մի անձ, որը պատրաստ է դավաճանել իր ժողովրդին, երկրին՝ հանուն ինչ-որ բանի….Քանի որ այդպիսի անձնավորություն է ղեկավարում Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան ու Եվրամիությունը պետք է ամեն ինչ անեն, որ Փաշինյանը նորից ընտրվի»,- ասաց Վազգեն Պետրոսյանը:
Թուրքագետը կարծում է, որ Հայաստանն այս գագաթնաժողովից որևէ օգուտ չի ստանա:
Մանրամասները՝ տեսանյութում: