Մենք ստանալու ենք հաղթողի մանդատը, և ձևավորելու ենք Կառավարություն․ Սամվել Կարապետյան
07 Մայիսի 2026, 12:49
«Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, և ես չեմ հիմնվում միայն սոցիալական հարցումների վրա։ Ես հիմնվում եմ նաև Նիկոլ Փաշինյանի բացարձակ ցածր վարկանիշի վրա»,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանը։
Նա նշել է, որ իրենք գնում են ընտրությունների օրինական ճանապարհով՝ թույլ չտալով ապօրինություններ։
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե արդյոք վարչապետ չընտրվելու դեպքում կվերցնեն մանդատները և կաշխատե՞ն Փաշինյանի հետ, Կարապետյանն ընդգծել է․
«Մենք ստանալու ենք հաղթողի մանդատը, և ձևավորելու ենք Կառավարություն»։