Փաշինյանի ասածները լուրջ մի ընդունեք․ Կարապետյան

07 Մայիսի 2026, 13:07

Քաղաքականություն

«Վարչապետն արդեն 8 տարի է՝ այդ կարգավիճակով ղեկավարում է Հայաստանը»,- լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Կարապետյանի՝ «բոմժ» դառնալու գործընթացն անշրջելի է։

Նրա խոսքով՝ պետք չէ Փաշինյանի ասածներին լուրջ վերաբերվել, քանի որ նա դրանք գիտակցված չէ անում։

«Վարչապետն անցյալ տարի, երբ գնացել էր Չինաստան, փորձել է հատուկ սնկեր, որոնք հալյուցինացիա են առաջացնում, և այնքան է հավանել, որ մեկ տոննա հետը բերել է Հայաստան։ Այնպես որ, երբ նա բարձրանում է ամբիոն, անպայման օգտագործում է այդ սնկերից։ Դրա համար նրա ասածները լուրջ մի ընդունեք»,- նշել է Սամվել Կարապետյանը։