Այնպիսի «խաղաղություն», ինչպիսին Փաշինյանը բերեց Արցախին, բերելու է նաև Հայաստանին․ Սամվել Կարապետյան

07 Մայիսի 2026, 13:32

Քաղաքականություն

«Այսպիսի խաղաղությունը չի բավարարում հայ ազգին․ փոքր պետություն լինելով՝ մեզ անհրաժեշտ են մեկից ավելի երաշխավորներ»,- լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով՝ աշխարհում կա ռեալ երեք գերտերություն՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն ու Չինաստանը, և կան տարածաշրջանային շահեր ունեցող պետություններ, որոնցից Հայաստանը կարող է ստանալ երաշխավորություն։

Նրա խոսքով՝ այնպիսի «խաղաղություն», ինչպիսին Փաշինյանը բերեց Արցախին, բերելու է նաև Հայաստանին։

«Հայտարարություններին արձագանքելու փոխարեն Փաշինյանը թմբուկ է նվագում։ Նա չգիտի ինչ պատասխանել և կորցրել է իրականության զգացումը։ Կամ ինչպես կարող էր հավասարը հավասարի հետ բանակցել, երբ նույն մարդուն երեք անգամ պարտվել է»,- եզրափակել է Կարապետյանը։