Թոշակները 10 հազարով բարձրացրել են, որ գնանք իրենց ընտրենք․ հարցում՝ Սյունիքում

«Պետք է աշխատեղեր լինեն, որ մարդիկ կարողանան աշխատել, գումար վաստակել և իրենց ծախսերը հոգալ»,- այս մասին Սյունիքի մարզում անցկացված հարցման ժամանակ ասել է բնակիչներից մեկն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե եթե քաղաքացին աղքատ է, ուրեմն դա նրա խնդիրն է։

Հարցման ընթացքում քաղաքացիները համեմատություն են անցկացրել՝ ընդգծելով, որ ինչպես ընտանիքում ֆինանսական խնդիրների պատասխանատուն հայրն է, այնպես էլ երկրում աղքատության և վատ կյանքի համար պատասխանատու է ղեկավարը։

«Իրենց թիկնապահներին միլիոններ են տալիս, իսկ բանվորին՝ չնչին գումար, հետո էլ ասում են՝ ժողովուրդն ինչու է աղքատ։ Ո՞ւմ էր պետք թոշակները 10․000 դրամով բարձրացնելը։ Դա արեցին, որ գնանք իրենց ընտրենք»,- նշել է մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։