Ամենայն հայոց կաթողիկոսն աղոթել է ընկածների հիշատակին

09 Մայիսի 2026, 12:07

Քաղաքականություն

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր աթոռի բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ այսօր՝ մայիսի 9–ին՝ Հաղթանակի օրը, այցելել է «Հաղթանակ» զբոսայգի։

Վեհափառ հայրապետն աղոթք է հնչեցրել Մեծ Հայրենականի և Արցախյան պատերազմների հերոսների հոգիների խաղաղության համար։