«Մայիսի 9-ը եղել և մնում է Հաղթանակի օր, իսկ հաջորդ մեծ հաղթանակը մեր ժողովրդի հետ ունենալու ենք հունիսի 7-ին»․ Սամվել Կարապետյան
10 Մայիսի 2026, 12:30
«Մեր ժողովուրդը մեկ տարի շարունակ պայքարելով այս անիմաստ ռեժիմի դեմ, նույն էմոցիաներով և համարձակությամբ պատրաստ են ամեն օր պայքարել, մինչև մենք ունենանք մեծ հաղթանակ: Երեկ նրանք ինձ ներշնչեցին, որ մենք պարտավոր ենք ազատագրել մեր երկիրը այս չարիքից»,- այս մասին լրագրողի հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով կուսակցության նախընտրական քարոզարշավի առաջին օրվան:
Նրա խոսքով դա անսպասելի էր և չէր պատկերացնում, որ տնից դուրս գալով այդքան մարդ կտեսնի:
«Կարծում էի՝ նրանք ցանկապատի մյուս կողմում կլինեն։ Երբ դուրս եկա, հիշեցի հունիսի 17-ը, երբ մարդիկ ոստիկանների դեմ կանգնեցին, որպեսզի թույլ չտան իմ ձերբակալությունը»,- ընդգծել է Կարապետյանը:
Բարերարի խոսքով երբ Փաշինյանը այցելում է Հայաստանի հարավ, վտանգ կա, որ նա Սյունիք կբերի նույն «խաղաղությունը», որը բերեց Արցախ։
«Մայիսի 9-ը եղել և մնում է Հաղթանակի օր։ Հաջորդ մեծ հաղթանակը մեր ժողովրդի հետ միասին կտոնենք հունիսի 7-ին։ «3»-ը փոփոխությունների թիվն է», — ընդգծել է Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: