«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հանդիպումը Խնձորեսկի բնակիչների հետ

10 Մայիսի 2026, 15:08

Քաղաքականություն

Նախընտրական քարոզարշավի 2-րդ օրը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հանդիպել են Խնձորեսկ գյուղի բնակիչների հետ և քննարկել գյուղատնտեսական ոլորտին առնչվող մի շարք կարևոր խնդիրներ։


Գյուղացիները բարձրաձայնել են հատկապես ոռոգման ջրի սակավության, գյուղատնտեսական տեխնիկայի հասանելիության, բերքի իրացման դժվարությունների և անասնապահության զարգացման հետ կապված հարցեր։


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պետական աջակցության ծրագրերի արդյունավետությանը: Կարևորվել է այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք թույլ կտան գյուղացիներին ոչ միայն պահպանել իրենց տնտեսությունները, այլև զարգացնել դրանք՝ ապահովելով համայնքի կայուն ապագան:

Հիմա եթերում