Թրամփը հրապարակել է Վենեսուելայի քարտեզն՝ ԱՄՆ դրոշի գույներով
13 Մայիսի 2026, 10:00
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ Վենեսուելան կարող է միանալ ԱՄՆ-ին՝ որպես 51-րդ նահանգ։
Ամերիկայի առաջնորդն իր Truth Social սոցիալական հարթակում հրապարակած նկարում ցույց է տալիս Հարավային Ամերիկայի հյուսիսային հատվածը, որտեղ Վենեսուելայի տարածքը ներկված է ամերիկյան դրոշի գույներով, իսկ վերևում գրված է «51-րդ նահանգ»։
Դոնալդ Թրամփը նախկինում ևս ակնարկել էր Վենեսուելան ԱՄՆ-ին միացնելու ցանկության մասին։ Ավելի վաղ Fox News-ի լրագրողը Թրամփի հետ զրույցից հետո հայտնել էր, որ նախագահը լրջորեն դիտարկում է Վենեսուելայի՝ ԱՄՆ կազմ մտնելու հնարավորությունը։