Նելլի Պետրոսյանը թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունում գրավել է առաջին տեղը

11 Օգոստոսի 2023, 13:34

Սպորտ

Թաեքվոնդոյի աշխարհի 15-17 տարեկանների առաջնությունում հայազգի մարզուհի Նելլի Պետրոսյանը 52 կգ քաշային կարգում գրավել է առաջին տեղը։ Այս մասին տեղեկանում ենք Կրասնոդարի քաղաքային դումայի կայքից։

Մրցաշարն անցկացվել է Բիշքեկում, որին մասնակցել է 27 երկրի 850 մարզիկ։

Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եկող Նելլի Պետրոսյանը տարիքային կարգում լավագույնս ներկայանալու համար պարգևատրվել է ոչ միայն մեդալով ու դիպլոմով, այլեւ գավաթով։