Այս ընտրությունների արդյունքից է կախված մեր պետականության հետագա գոյությունը. Իշխան Սաղաթելյան
13 Մայիսի 2026, 19:30
«Մենք մեր ժողովրդին անընդհատ ասում ենք, որ սա հերթական ընտրություն չէ․ այն լինելու է ճակատագրական մեր երկրի համար, քանի որ այս ընտրությունների արդյունքից է կախված մեր պետականության հետագա գոյությունը»,- Արթիկում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ ժողովուրդը պետք է գիտակցի իրավիճակի ծանրությունը և մարտահրավերի լրջությունը:
«2021 թվականի պատերազմից հետո ասել ենք, որ այս չարիքի իշխանությունը պետք է հեռանա: Մինչև ընտրությունները փորձել ենք փողոցային ճանապարհով ազատվել սրանից, սակայն չի հաջողվել, շատերը չեն հավատացել և լուրջ չեն ընկալել: Մասնակցելով 2021 թվականի ընտրություններին՝ մենք ասել ենք, որ եթե այս պարտության, պատերազմի սիմվոլը վերընտրվի, Արցախը հայաթափվելու է, իսկ Հայաստանում սկսվելու է թրքացման գործընթաց։ Դժբախտաբար այդպես էլ եղավ»,- նշել է Սաղաթելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: