ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական հետևանքները կարող են աղետալի լինել․ Արթուր Խաչատրյան

21 Հոկտեմբերի 2026, 16:30

Քաղաքականություն

Նույնիսկ եթե ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական հետևանքների վերաբերյալ հաշվարկների միայն 50 տոկոսն իրականություն դառնա, Հայաստանին կարող է շատ լուրջ, անգամ ապոկալիպտիկ ապագա սպասել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորի խոսքով՝ տնտեսական հաշվարկների հիմքում ոչ միայն թվեր են, այլև քաղաքական ուղերձներ։

Նա կասկածի տակ է դրել նաև Հայաստանից Ուզբեկստան ծիրանի արտահանման վերաբերյալ վիճակագրական տվյալների համապատասխանությունը։

«Խոսում էին Ուզբեկստան ծիրան արտահանելու մասին, ուզբեկական վիճակագրությունը տեսել եմ, թվերի հետ անհամապատասխանություն կա։ Վիճակագրության առումով որոշակի խնդիր կա։ Բայց, այնուամենայնիվ, եկեք հասկանանք, որ տնտեսական հաշվարկների հիմքում, հիմնականում, նաև քաղաքական ուղերձ կար»,- ասել է Խաչատրյանը։

Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր տնտեսական հետևանքները գնահատելիս պետք է հաշվի առնել ոչ միայն արտահանման այլընտրանքային շուկաները, այլև Հայաստանի համար գործող տնտեսական արտոնությունների կորուստը։

Հիմա եթերում