Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն

13 Մայիսի 2026, 22:23

Քաղաքականություն

Հայ մարզիկ Ջանես Նազարյանը՝ դարձել է մինչև 17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն: Մրցաշարի եզրափակչում հայ մարզիկը 4։0 հաշվով հաղթանակ է տարել վրացի Ռամազ Բասիլիայի նկատմամբ: Նազարյանն արդեն U17 տարիքային խմբում ունի աշխարհի առաջնության ոսկե մեդալ, ինչպես նաև Եվրոպայի առաջնությունների մեկ արծաթե և մեկ ոսկե մեդալ։

Առանձնապես տպավորիչ էր նրա ելույթը Բուլղարիայում անցկացված այս մրցաշարում․ ամբողջ մրցաշարի ընթացքում մրցակիցներից ոչ մեկը չկարողացավ նրա դեմ նույնիսկ մեկ միավոր վաստակել։ Նազարյանը բոլոր գոտեմարտերում հաղթեց «չոր» հաշվով՝ 6։0՝ ռումինացի մրցակցի նկատմամբ, 8։0՝ մոլդովացու, 9։0՝ ռուս ըմբիշի, 10։0՝ իտալացու և 4։0՝ վրացի մրցակցի դեմ եզրափակչում։ Ընդհանուր հաշիվը՝ 37։0։