Գյումրիի 102-րդ ռազմաբազան պետք է գործի ՀՀ օրենքներին համապատասխան. Փաշինյան

14 Մայիսի 2026, 15:14

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտավախություն չունի, որ Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան գործի կդրվի Հայաստանում ձերբակալված Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին պաշտպանելու համար: Այս մասին Փաշինյանն ասել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՌԴ պետդումայի կողմից ընդունված օրենքին, որով ՌԴ նախագահին իրավունք է վերապահվում ռուսական բանակն օգտագործել արտերկրում ՌԴ քաղաքացիներին պաշտպանելու համար, եթե նրանք ենթարկվեն ձերբակալման կամ քրեական հետապնդման այնպիսի օտարերկրյա դատարանների կողմից, որոնց իրավասությունը Մոսկվան չի ճանաչում:

«Մտավախություն չկա, որովհետև, անկախ նրանից, թե ինչ օրենքներ են գործում Ռուսաստանում, 102-րդ ռազմաբազան պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում և Հայաստանի իրավազորության ներքո»,- նշել է Փաշինյանը: