Երաժշտությունից մինչև նորաձևություն. Դիանա Շնորհոքյան

14 Մայիսի 2026, 22:00

Հայեր

Դաշնակահար, հաղորդավար, դերասանուհի Դիանա Շնորհոքյանը (Դայան Սանդս) ծնվել է 1984 թվականի մայիսի 14-ին Փարիզում՝ հայ ընտանիքում։ Ծնողները վաղ տարիքից նկատել են նրա երաժշտական ունակությունները և նրան տարել են երաժշտական դպրոց՝ դաշնամուրի բաժին։ Ավելի ուշ Դիանան ընդունվել է Ս. Ռախմանինովի անվան կոնսերվատորիա, որտեղ կատարելագործել է իր հմտությունները և գրել առաջին ստեղծագործությունները՝ «Welcome to the World»-ը, «Celestial March»-ը, «Magical Dreams»-ը և այլ գործեր։

Երաժշտությունը միշտ եղել է նրա առաջին կիրքը, սակայն Դիանան ձգտում էր ավելիին։ Նա հաճախել է երգի, թատրոնի և պարի դասընթացների՝ վստահ լինելով, որ որքան շատ հմտություններ ունի մարդը, այնքան հարուստ է նրա անհատականությունը։ 21 տարեկանում նա սկսել է աշխատել որպես հեռուստահաղորդավարուհի ֆրանսիական հեռուստաալիքներից մեկում։ Այդ ժամանակ էլ նրան նկատել են «IMG Models Paris» գործակալության ներկայացուցիչները։ Այդպես էլ սկսվել է նրա մոդելային կարիերան, թեև Դիանան խոստովանել է, որ երբեք չի ծրագրել այդ ոլորտում գործունեություն ծավալել։

Չնայած ոչ բարձր հասակին (167 սմ), նրա լուսանկարները մեծ պահանջարկ են ունեցել կոմերցիոն ֆոտոշարքերի համար։ Շուտով նա դարձել է նորաձևության ամսագրերի դեմքը, մասնակցել ֆրանսիական, ամերիկյան և իտալական բրենդների, ինչպես նաև հայկական «El Style» ամսագրի նկարահանումներին։ Նրա գեղեցիկ արտաքինն, անկեղծ ժպիտն ու «հայկական աչքերը» գրավել են շատերի ուշադրությունը։

Նա հաճախ ընդգծում էր, որ իր հաջողության գաղտնիքը ճիշտ կենսակերպն է՝ լիարժեք քունը, առողջ սնունդը և դրական տրամադրությունը։

Մոդելը միշտ պահպանել է իր կապը հայկական արմատների հետ՝ «հայկական հոգին» համարելով այն գլխավոր ուժը, որը նրան օգնել է դիմակայել նորաձևության դժվար աշխարհում։

Մոդելային գործունեությունից բացի, Դիանան շարունակում է ստեղծագործել։ Նրա գործերը հնչում են ֆիլմերում և նորաձևության ցուցադրություններում։