Այս հաղթանակը միայն իմը չէ. Սարգիս Ստեփանյանը 6–րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն
14 Մայիսի 2026, 22:55
Բուդապեշտում ընթացող պարաբազկամարտի Եվրոպայի 28-րդ առաջնությունում նստած դիրքում, 80 կգ և ավելի քաշային կարգում Սարգիս Ստեփանյանը նվաճել է ոսկե մեդալ՝ 6-րդ անգամ հռչակվելով Հին մայրցամաքի չեմպիոն։
Հաղթանակի մասին լուրը սոցիալական ցանցերի իր էջում հայտնել է Սարգիս Ստեփանյանը։
«Այս հաղթանակը միայն իմը չէ։ Սա մեր ժողովրդի, մեր զինվորի, մեր կամքի և երբեք չկոտրվող հայ մարդու հաղթանակն է։ Շնորհակալ եմ իմ ընտանիքին, ընկերներին, մարզիչներին, թիմակիցներին և բոլոր նրանց, ովքեր հավատացել են ինձ, ուժ տվել ամենածանր օրերին և մշտապես եղել կողքիս։ Ձեր հավատն ու աջակցությունը ինձ համար դարձել են ուժ, պայքար և հաղթանակ», – տեսանյութից կից գրել է Ստեփանյանը։
Սարգիս Ստեփանյանը նաև աշխարհի Պարաբազկամարտի առաջնություն քառակի չեմպիոն է։
Հիշեցնենք, որ Սարգիս Ստեփանյանը Հայաստանի զինված ուժերում ծառայել է որպես հետախույզ, ունի գնդապետի կոչում։ 2014 թվականի հունիսի 29-ին մարտական գործողություններ իրականացնելիս ականապայթյունային վիրավորում է ստացել՝ կորցնելով ոտքերն ու ձեռքը։