«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարը չի կալանավորվել

15 Մայիսի 2026, 11:15

Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խուզարկությունից հետո ձերբակալված գրասենյակի ղեկավար Մացակ Մաթոսյանը դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավար անձնակազմի նկատմամբ և ներկայացրել էր կալանավորման միջնորդություն։ Մացակ Մաթոսյանը դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց։ Հ.գ. Քարոզարշավի ժամանակ քարոզարշավ կարելի է և պետք է անել»,– գրել է փաստաբանը։

Կոչուբաևը նշել է, որ կալանավորման միջնորդությունը մերժել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը։