Ոչ ոք չի կարող ՀՀ դրոշի փոխարեն այլ դրոշ ցուցադրել. Իրանի դեսպանատունը` Իսրայելին

16 Մայիսի 2026, 12:40

Քաղաքականություն

ՀՀ–ում Իրանի դեսպանատունը արձագանքել է «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելուն։

«Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ։ Հայաստանը պատմական և քաղաքակրթական ազգ է, և Իրանը միշտ եղել է նրա կողքին»,– ասված է ՀՀ–ում Իրանի դեսպանության X-ի էջում։