Արևմուտքի մեղադրանքները, թե Ռուսաստանն արշավ է սկսել Փաշինյանի դեմ, ցինիզմ են․ Զախարովա
20 Մայիսի 2026, 13:40
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանելով այն մեղադրանքները, թե Մոսկվան իբր արշավ է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, կոչ է արել ուշադրություն դարձնել նրա վերաբերմունքին սեփական քաղաքացիների նկատմամբ։
«Արևմտյան լրատվամիջոցները հայտարարեցին, թե Ռուսաստանն իբր արշավ է սկսել Փաշինյանի դեմ»,- ասել է դիվանագետը «Sputnik» ռադիոյի եթերում
Զախարովան կոչ է արել ուշադրություն դարձնել «Հայաստանի այն քաղաքացիներին, որոնց վրա բղավում էր Փաշինյանը։
«Ուշադրություն դարձրեք այն կնոջը, որին Փաշինյանն ասել էր, թե պետք է շնորհակալ լինի, որ կողքի զուգարանում գլուխը չեն ջարդել, ինչպես նաև այն տղամարդուն, որի թոռը զոհվել էր, և որը հենց Փաշինյանի կոչով եկել էր հանրահավաքի ու հարց տվել, իսկ նրան մեղադրել են այն բանում, թե իբր նա այնտեղ է եկել 550 դոլարի դիմաց։
Ցինիզմն էլ սահման ունի, երբ այս իրավիճակը փորձում են կապել Ռուսաստանի հետ։ Ռուսաստանն այստեղ ի՞նչ կապ ունի»,- հավելել է Զախարովան։