Հայաստանում կստեղծվեն նոր աշխատատեղեր՝ համաշխարհային ընկերությունների ներդրումներով. Նարեկ Կարապետյան
21 Մայիսի 2026, 21:31
Աշտարակում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է այն փոփոխությունները, որոնք լինելու են Հայաստանում խորհրդարանական ընտրություններում իրենց հաղթանակից հետո:
«Այն մարդիկ, որոնք ուզում են բնակարան ձեռք բերել, հնարավորություն են ունենալու գնել տուն, որի դիմաց 10 տարի վճարելուց հետո այն կդառնա իրենց սեփականությունը, և այլևս վարձի կարիք չի լինի: Համաշխարհային լավագույն ընկերությունները գալու են ՀՀ ու ներդրումներ են կատարելու, որպեսզի երկրում նոր աշխատատեղեր ստեղծվեն»,- նշել է Կարապետյանը:
Նրա խոսքով՝ այժմ ՀՀ վարչապետը չի կարողանում լուծել գյուղմթերքի իրացման խնդիրները: Չի կարողանում հարցերը կարգավորել Վրաստանի և ավելի հյուսիսում գտնվող երկրների հետ, մինչդեռ Սամվել Կարապետյանը երկու կողմերի հետ էլ շատ հեշտ է պայմանավորվելու: