Սկանդալ ԱՄՆ-ում՝ տարեցների խնամքի ոլորտում. իրավաբանի զգուշացումը հայ համայնքին

26 Մայիսի 2026, 23:00

Հայեր

Վերջերս ԱՄՆ-ում մեծ սկանդալ է ծագել՝ կապված տարեցների խնամքի կենտրոնների հետ, և տեղի հայ բնակչությունը ևս անմասն չի մնացել այդ խարդախություններից: Այս մասին Alpha News-ի զրույցում ասել է հայ-իրավաբանական ասոցիացիայի Pro-bono կոմիտեի փոխնախագահ, իրավաբան Արմեն Թաշչյանի հետ:

Նրա խոսքով՝ այս հարցը թե՛ իրավական է, թե՛ քաղաքական, և՛ այն վերաբերվում է մեր ազգին:

«Քաղաքական տեսանկյունից դիտարկելիս կարելի է նշել հետևյալը. ԱՄՆ-ում «Medicare» և «Medicaid» կենտրոնների կենտրոնների (CMS) ղեկավար, դոկտոր Մեհմեթ Օզը հրապարակել է տեսանյութ, որտեղ Լոս Անջելեսում առողջապահական խոշոր խարդախությունները կապում էր հայերին վերագրած հանցավոր խմբերի հետ»,- ընդգծել է իրավաբանը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ում հայերը, տարեցների համար որևէ խնամքի կենտրոն ընտրելիս, պետք է զգոն լինեն և պաշտպանեն նրանց քաղաքական հարվածներից:

«Եթե հայ տարեցները ԱՄՆ-ում ստանում են «Medicare»-ի և «Medicaid»-ի կրկնակի բենեֆիտ, դա նշանակում է, որ վճարումները կատարվում են երկու աղբյուրից՝ դաշնային և նահանգային: Այսինքն՝ այն հաստատությունները, որոնց դիմում են, կրկնակի են վարձատրվում: Եվ այն մարդիկ, որոնք վստահում են իրենց տարեցների խնամքը այդ կենտրոններին կամ բժշկական հաստատություններին՝ օգտվելով «Medicare» և «Medicaid» ծառայություններից, պետք է շատ զգոն լինեն, որպեսզի խարդախության զոհ չդառնան»,- ասել է Թաշչյանը: