Փաշինյանի կողմնակիցները դարձել են «քաղաքական աղանդի» զոհ․ Բորիս Մուրազի

22 Մայիսի 2026, 23:03

Քաղաքականություն

Այն քաղաքացիները, որոնք խրախուսում են Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն ընդդեմ ՌԴ-ի , նրանք փաշինյանական քաղաքական աղանդի զոհ են: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին:

«Տարբեր երկրների օրինակով գիտենք, որ այդ քայքայիչ աղանդները մտնում են հասարակություն և վատ ազդեցություն են ունենում որոշակի խմբերի վրա: Փաշինյանին հավատացող քաղաքացիները հենց այդ քայքայիչ աղանդի ազդեցության տակ են, իսկ Փաշինյանն ինքն էլ՝ իր բնույթով քայքայիչ աղանդի առաջնորդ է»,- նշել է Մուրազին։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը աղանդավոր առաջնորդի վարքագիծ է:

«Սովորաբար աղանդներում ձևավորվում է մի մթնոլորտ, որտեղ աղանդի անդամները չունեն ճշմարտություն: Նրանց համար ճիշտ է այն , ինչ ասում է առաջնորդը: Այն քաղաքացիները, որոնք խրախուսում են Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն ընդդեմ ՌԴ-ի, հետո են հասկանալու դրա հետևանքները»,- նշել է Բորիս Մուրազին: