Փաշինյանի պահվածքը իջեցրել է նրա վարկանիշը․ Ռոբերտ Մարգարյան
22 Մայիսի 2026, 23:04
Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը Alpha News-ի ուղիղ եթերում՝ խոսելով նախընտրական քարոզարշավի նախորդ երկու շաբաթներից, նշել է, որ կողմերը թեժ ընտրապայքարի մեջ են:
«Ընդդիմության կողմից իրականացվող նախընտրական քարոզարշավը այն չափանիշներով է, ինչպես և պատկերացնում էինք: Մյուս կողմից՝ Փաշինյանի պահվածքը և մոտեցումները, որոնք նա ցուցաբերել է քարոզարշավի ժամանակ, իջեցրել են նրա վարկանիշը»,- նշել է քաղաքագետը:
Ռոբերտ Մարգարյանի խոսքով՝ «Հայաստան» դաշինքը միակ քաղաքական ուժն է, որը կարողացել է քարոզարշավի արդյունքում բարձրացնել իր վարկանիշը՝ 5.5%-ից դարձնելով 12.1%:
«Եթե քարոզարշավի այս նույն տեմպը պահպանվի, ամենայն հավանականությամբ երկու շաբաթ հետո շատ ավելի հաջող պատկերի ենք ականատես լինելու»,- հավելել է Մարգարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: