Թանկյանը հերքում է Փաշինյանին. համերգ չի լինելու
24 Մայիսի 2026, 10:46
Աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը հերքել է հուլիսին Երևանում SOAD-ի սպասվող համերգի մասին լուրերը: Այս մասին նա հայտարարել է իր ինստագրամյան էջում:
«SOAD-ը Երևանո՞ւմ: Կարծես, թե ինչ-որ շփոթմունք կա այս հարցի շուրջ: Մենք մտածում էինք նվագել այս տարի՝ հուլիսին, բայց որոշեցինք հետաձգել՝ կազմակերպչական և ժամանակային որոշ մարտահրավերների պատճառով: Մենք հայտարարություն կտարածենք, երբ նոր ամսաթիվ ունենանք: Շնորհակալություն»,- գրել է երաժիշտը:
Հիշեցնենք, որ SOAD-ի՝ հուլիսին կայանալիք երևանյան համերգի մասին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել էր, որ համերգը տեղի է ունենալու հուլիսին՝ Հանրապետության հրապարակում:
