ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել բացել Հորմուզի նեղուցը․ Washington Post

25 Մայիսի 2026, 10:51

Քաղաքականություն

ԱՄՆ-ը և Իրանը նախնական համաձայնագրի շրջանակում պայմանավորվել են 30 օրվա ընթացքում ամբողջությամբ վերականգնել Հորմուզի նեղուցի աշխատանքը։ Այս մասին հայտնել է Washington Post-ը՝ հղում անելով անանուն դիվանագետի։

«Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Իրանը անմիջապես կվերականգնի Հորմուզի նեղուցի աշխատանքը և միջոցներ կձեռնարկի՝ 30 օրվա ընթացքում բեռնափոխադրումները նախապատերազմական մակարդակին վերադարձնելու համար», — գրել է պարբերականը։