Վագիֆ Խաչատրյանի իրական լուսանկարը՝ 1990-ականներին. Արցախի ՄԻՊ

12 Օգոստոսի 2023, 15:00

Քաղաքականություն

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է 1990-ականներին արված Վագիֆ Խաչատրյանի նկարը՝ ապացուցելով՝ ադրբեջանական քարոզչամեքենան հերթական անգամ ստում է:

«Ադրբեջանցի տարբեր օգտատերեր, այդ թվում՝ դիվանագետներ, օգտագործում են համացանցից ներբեռնված զինվորի նկարը և ներկայացնում որպես Վագիֆ Խաչատրյանի նկար» — գրել է Ստեփանյանը՝ թվիթերում։