Հոգևոր-մշակութային տոն․ Անապայի մերձակայքում օծվել են Սուրբ Գևորգ մատուռն ու նոր խաչքարերը
01 Նոյեմբերի 2026, 20:30
Հոկտեմբերի 28-ին Անապայի մերձակայքում գտնվող Հայկաձոր գյուղում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն․ օծվել են Սուրբ Գևորգ եկեղեցու տարածքի վերանորոգված մատուռը, ստորին գերեզմանատան հարևանությամբ կառուցված նոր մատուռը, ինչպես նաև նոր տեղադրված խաչքարերը։
Տոնական միջոցառումները շարունակվել են եկեղեցու բակում՝ համերգային ծրագրով։ Երեկոյի գլխավոր իրադարձությունը «Աղբյուր» հայկական պարային համույթի ելույթն էր, որը հանդիսատեսին է ներկայացրել վառ ու տպավորիչ պարային համարներ։