«Ալյանս» կուսակցությունն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել
25 Մայիսի 2026, 20:15
«Ալյանս» կուսակցությունը որոշել է հրաժարվել ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց։ Այս որոշման պատճառներն առայժմ հայտնի չեն։ Քաղաքական ուժը ղեկավարում է նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Ինչպես հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, առաջիկա օրերին կկայանա նիստ՝ ինքնաբացարկի վերաբերյալ դիմումը քննարկելու համար։