Գյումրիում արտահերթ ընտրություններ կկազմակերպենք. Փաշինյան

25 Մայիսի 2026, 22:03

Քաղաքականություն

Մենք գյումրեցիների հետ միասին պետք է Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնենք և Գյումրիում հաստատենք ժողովրդական իշխանություն, որպեսզի քաղաքը բարգավաճի այնպես, ինչպես երկրի մյուս անկյունները։ Գյումրի քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատերն ասում էին, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կլինի «Գյումրի-2» սցենարը։ Ես մի քանի ամիս առաջ ասում էի, որ ոչ թե «Գյումրի-2» է լինելու, այլ լինելու է «Հեղափոխություն-2» և «Գյումրի-1»։ Ի՞նչ է նշանակում «Գյումրի-1»։ Հունիսի 7-ի ընտրություններից հետո ժողովրդավարական, ոչ բռնի հեղափոխությունը պետք է հասնի այն շենքին, որը մեր թիկունքում է»,- նշել է նա։