Ամերիկյան կողմը հանքարդյունաբերության ո՞ր ոլորտով է հետաքրքրված. մեկնաբանում է Միրզոյանը

26 Մայիսի 2026, 18:38

Քաղաքականություն

Ժամեր առաջ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև նախաստորագրվել է «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր: Բացի այդ, ստորագրվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, ինչպես նաև ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման, մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիր:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով հարցին, թե արդյոք կան հստակ պատկեարցումներ, թե ամերիկյան կողմը հանքարդյունաբերության որ ոլորտով է հետաքրքրված ,նշել է.

«Կրիտիկական միներալների վերաբերյալ փաստաթուղթը դեռևս հուշագիր է և դրան հետևելու են տարբեր կոնկրետ գործարքներ և պայմանավորվածություններ: Կառավարությունները միջավայր և պայմաններ են ստեղծում, ուղերձներ են հղում իրենց բիզնեսներին, ասելով՝ որ տրամադրված ենք և ջանքեր կգործադրենք ձեր համագործակցությունը հեշտացնելու համար»:

Նրա խոսքով՝ կան հստակ ուղղությունների վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ, սակայն դրանց մասին բարձրաձայնելը դեռ վաղ է:

Հիմա եթերում