Թուրքիայի նախագահի ընտրության արդյունքներից կախված է ռեգիոնը. թուրքագետ
Թուրքիայի նախագահի ընտրության արդյունքներից կախված է ոչ միայն այդ երկրի ճակատագիրը, այլ ռեգիոնալ, նաև գլոբալ զարգացումներ: Վերջին 100 տարում Թուրքիայում փոխվել են նախագահներ, բայց Հայկական հարցով, Հայոց ցեղասպանության հարցով մեծ հաշվով գլոբալ որևէ փոփոխություն այդ երկրի պետական քաղաքականության մեջ հայկական ուղղությամբ չի եղել, Alpha News-ի հետ զրույցում ասում է թուրքագետ Անի Ավետյանը:
Հիշեցնենք՝ Թուրքիայում նախագահի ընտրությունը կկայանա մայիսի 14-ին: Եթե այդ օրը հաղթող չորոշվի, երկրորդ փուլ կանցկացվի, որը նախատեսված է մայիսի 29-ին: