Արամ Բայտալովը և Լիանա Գևորգյանը` Forbes-ի ամենահեռանկարային ռուսաստանցիների վարկանիշային աղյուսակում
30 Մայիսի 2026, 12:54
Արամ Բայտալովը և Լիանա Գևորգյանը, որոնք հայտնի են «Jakone» և «Kiliana» բեմական անուններով, ընդգրկվել են «Forbes»-ի «30-ից 30» ամենամյա վարկանիշի «Երաժշտություն» անվանակարգում։
«Forbes»-ի այս հեղինակավոր ցանկում ընդգրկվում են այն երիտասարդները, որոնք մինչև 30 տարեկանը հասցրել են ճանաչում ձեռք բերել և հայտնի դառնալ համառուսաստանյան կամ նույնիսկ միջազգային մակարդակով։
Ըստ «BandLink» հարթակի տվյալների՝ Ջակոնը և Կիլիանան ընդգրկվել են ռուսաստանյան ամենապահանջված 100 արտիստների ցանկում։
2025-2026 թվականներին երաժիշտները թողարկել են «Քո մասին» ալբոմը, ինչպես նաև մի շարք երգեր, այդ թվում՝ երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի հետ։