Արամ Բայտալովը և Լիանա Գևորգյանը՝ «Forbes»-ի ամենահեռանկարային ռուսաստանցիների ցանկի առաջատարների թվում

30 Մայիսի 2026, 12:54

Մշակույթ

Արամ Բայտալովը և Լիանա Գևորգյանը, որոնք հայտնի են «Jakone» և «Kiliana» բեմական անուններով, ընդգրկվել են «Forbes»-ի «30-ից մինչև 30» վարկանիշի «Երաժշտություն» անվանակարգում։

«Forbes»-ի այս հեղինակավոր ցանկում ընդգրկվում են այն երիտասարդները, ովքեր մինչև 30 տարեկանը հասցրել են ճանաչում ձեռք բերել և հայտնի դառնալ համառուսաստանյան կամ նույնիսկ միջազգային մակարդակով։

2026 թվականի գարնան տվյալներով՝ «BandLink» հարթակի վիճակագրության համաձայն, «Jakone»-ը և «Kiliana» -ն հանդիսանում են ռուսաստանյան ամենապահանջված 100 արտիստներից՝ լսարանի հետաքրքրվածության մակարդակով։

2025-2026 թվականներին երաժիշտները թողարկել են «Քո մասին» ալբոմը, ինչպես նաև մի շարք սինգլներ, որոնց թվում է «Լացում էր հույսը» ստեղծագործությունը՝ ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի մասնակցությամբ։