Այս ձախողված քաղաքականության միակ տուժողը ՀՀ քաղաքացին է. Գրիգոր Բալասանյան
31 Մայիսի 2026, 21:00
Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններն այսօր գտնվում են շատ խորը ճգնաժամի մեջ: Բոլոր այն հայտարարությունները որոնք արվում էին Հայաստանում ամիսներ առաջ, թե կողմերի հարաբերությունները երբեք այսքան լավ չեն եղել, ուղղակի գույների խտացում է: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:
«Նախ պետք է քննարկել, թե ինչու է ստեղծվել այս վիճակը: Այսօր ՌԴ-ն հայտարարում է, որ Հայաստանի ագրոարտադրանքը չի ընդունելու: Իսկ ինչու՞ այսքան ժամանակ քայլեր չեն արվել այլընտրանքային շուկաներ գտնելու համար»,-նշել է միջագայնագետը:
Խոսելով ՌԴ-ում արտագնա աշխատող և ագրոոլորտում աշխատող հայերի մասին՝ նա ընդգծել է, որ Ռուսատանը տարեկան Հայաստանի 1 միլիոն քաղաքացու աշխատանքով է ապահովում:
«ԵՄ-ից նման բան ակնկալել մենք չենք կարող: Դա չի մտնում եվրոպացիների պլանների մեջ: Նրանք էլ արտագնա աշխատողներ ունեն և կանգնած են էմիգրանտների հետ կապված խնդիրների առջև: Այս ձախողված քաղաքականության միակ տուժողը ՀՀ քաղաքացին է»,-հավելել է Բալասանյանը: