Զորամասերից մեկում զինծառայողի մարմին է հայտնաբերվել

02 Հունիսի 2026, 11:55

Հայեր

Հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

News.am-ի փոխանցմամբ՝ նա արցախցի էր, հունվարին պետք է զորացրվեր, 20–ամյակը կլրանար շուտով։ Նրանք տեղահանվել էին Լաչինից։