Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը

«Ռոսսելխոզնադզոր»-ը 2026 թվականի հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ կկիրառի Հայաստանից և հայկական ծագում ունեցող հնդավոր պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներ այս արտադրանքի տարանցման վրա

Գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ որոշումը պայմանավորված է բուսասանիտարական կարանտինի ենթակա ապրանքների ներմուծումը հայտնաբերելու և կանխելու մեխանիզմների բացակայությամբ։

Նշվում է, որ սահմանափակումները կգործեն մինչև համապատասխան ալգորիթմի մշակումը, որը կապահովի արտահանվող ապրանքների անվտանգությունը։