Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել․ ինչ է քննարկվել

03 Հունիսի 2026, 00:40

Քաղաքականություն

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամի առիթով։

Նախագահ Էրդողանը վարչապետ Փաշինյանին շնորհավորել է ծննդյան 51-րդ տարեդարձի առիթով։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ և գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։ Մասնավորապես, ընդգծվել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեդ Յըլմազի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի ընթացակարգերը սահմանելու որոշումը և Ախալքալաք-Կարս երկաթուղու բացումը Հայաստանից արտահանումներ և Հայաստան ներմուծումներ իրականացնելու համար։