ԵՄ-ն «դուրս է մղում» Հայաստանից Ռուս ուղղափառ եկեղեցին․ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն

03 Հունիսի 2026, 12:57

Քաղաքականություն

Եվրամիության ղեկավարությունն, ըստ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ), ակտիվորեն փորձում է Հայաստանից դուրս մղել Ռուս ուղղափառ եկեղեցին՝ Երևանի առաջ դնելով Մոսկվայի հետ դարավոր կրոնական և հոգևոր կապերը լիովին խզելու պահանջ։ Այս մասին ասվում է ծառայության մամուլի բյուրոյի տարածած հաղորդագրությունում։

«Եվրահակաքրիստոսները թիրախավորել են Ռուս ուղղափառ եկեղեցին Հայաստանում։ ԱՀԾ-ին հասնող տեղեկությունների համաձայն՝ Եվրամիության ղեկավարությունը ագրեսիվորեն ձեռնամուխ է եղել Հայաստանից Ռուս ուղղափառ եկեղեցու դուրսմղմանը։ Եվրաինտեգրման պարտադիր պայմաններից մեկը հայկական իշխանությունների առաջ ներկայացվում է որպես Մոսկվայի հետ բազմադարյա կրոնական-հոգևոր կապերի ամբողջական խզում», — նշվում է հաղորդագրության մեջ։

Ծառայության տվյալներով՝ այս քաղաքական-գաղափարական խնդրի շրջանակում Հայաստանում գործող Եվրամիության գործընկերային առաքելությունը «հարձակում է իրականացնում ռուսական ուղղափառության դեմ»։

Ըստ ԱՀԾ-ի՝ Եվրոպացի պաշտոնյաները փորձում են զրկել ՌՈւԵ Երևանյան և Հայոց թեմին եկեղեցական անշարժ գույքից օգտվելու իրավունքից, ինչպես նաև արգելափակել նրա երկխոսությունը տեղական կրոնական կառույցների, առաջին հերթին՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետ։

Գերատեսչությունը որպես օրինակ բերել է Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի Միքայել Հրեշտակապետի մատուռի հոգևոր հովիվ տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ ԵՄ-ն հստակ ցույց է տվել, թե ինչպես է մտադիր պայքարել Հայաստանում «հիբրիդային» սպառնալիքների դեմ՝ իրականացնելով «կոպիտ հարձակում Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի Սուրբ Միքայել Հրեշտակապետի եկեղեցի-մատուռի հոգևոր հովիվ, Ռուս ուղղափառ եկեղեցու քահանա Տիմոֆեյ Ղազարյանի նկատմամբ»։