Կամ կհանձնվենք Թուրքիային ու Ադրբեջանին, կամ կկառուցենք անկախ ու հզոր Հայաստան․ Փափազյան
03 Հունիսի 2026, 20:32
Այս ընտրությունները սովորական չեն․ դրանք ճակատագրական նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայ ժողովրդի համար: Alpha News-ի հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։
«Առաջիկա ընտրություններում քաղաքացիները կանգնած են երկու տարբեր ընտրության առաջ։ Առաջին ճանապարհը ենթադրում է այնպիսի մոտեցում, որի դեպքում Հայաստանի ապագան որոշելու են Թուրքիան և Ադրբեջանը, ինչպես նաև հրաժարվել սեփական ուժերի, Հայաստանի, Սփյուռքի և հայ ժողովրդի ներուժի նկատմամբ հավատից։ Մյուս ճանապարհն անկախ և հզոր Հայաստանի կառուցումն է՝ պետականության ու անկախության ամրապնդմամբ, Հայաստանի և Սփյուռքի ներուժի համատեղմամբ, տնտեսական և սոցիալական զարգացման նոր հեռանկարներով»,- ընդգծել է Փափազյանը:
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը կարող է կառուցել փայլուն ապագա, զարգացած տնտեսություն և ամուր կապեր Սփյուռքի ու միջազգային գործընկերների հետ։
«Այդ ամենն իրականացնելու համար անհրաժեշտ է քվեարկել ընդդիմության օգտին և մերժել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, որը վտանգավոր է Հայաստանի ապագայի համար»,- ասել է ֆրանսիահայ գործիչը:
Մանրամասները՝ տեսանյութում: