ՀԱՊԿ-ից դուրս գալը դժվար թե բարձրացնի Հայաստանի անվտանգության մակարդակը․ ՌԴ ԱԽ

06 Հունիսի 2026, 14:00

Քաղաքականություն

Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալը դժվար թե նպաստի երկրի անվտանգության ամրապնդմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում։

«Ինձ համար դժվար է մեկնաբանել Հայաստանի ղեկավարության գործողությունները։ Դա նրանց որոշելիքն է»,- ասել է նա՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե անհրաժեշտության դեպքում իշխանությունները որոշում կկայացնեն և դուրս կգան կազմակերպությունից։

«Սակայն ուզում եմ նշել, որ ՀԱՊԿ-ը ցույց է տվել իր արդյունավետությունը և ներկայումս հանդիսանում է անվտանգության երաշխավոր եվրասիական տարածքում։ Ուստի դժվար թե Հայաստանի դուրս գալը այդ կառույցից ավելի անվտանգ դարձնի հենց հանրապետությունը»,- եզրափակել է Շևցովը։