ԱՀԱԶԱՆԳ․ 33/50 տեղամասային կենտրոնում բացակայում է 3-րդ քվեաթերթիկների տրցակը

06 Հունիսի 2026, 16:45

Քաղաքականություն

33/50 տեղամասային կենտրոնում (Շիրակի մարզ Ջրափի գյուղ), բացակայում է 3-րդ քվեաթերթիկների տրցակը։ Այս մասին ահազանգել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Խնդրում եմ բոլոր ընտրական գործընթացի մասնակիցներին ստուգել քվեաթերթիկների առկայությունը և պատշաճ վիճակը (վնասված են, թե՝ ոչ, պատռվածք առկա է, թե՝ ոչ)»,- նշել է նա։