Արման Ծառուկյանը հուլիսի 11-ին Վրաստանում կմենամարտի Կուատ Խամիտովի հետ
06 Հունիսի 2026, 19:45
UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը պատրաստվում է մենամարտել ղազախ մարզիկ Կուատ Խամիտովի դեմ։
Մենամարտը տեղի կունենա հուլիսի 11-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող RAF մրցաշարի շրջանակում։
29-ամյա Ծառուկյանը պրոֆեսիոնալ MMA-ում տարել է 23 հաղթանակ և կրել 3 պարտություն։ 38-ամյա Խամիտովն իր հաշվին ունի 27 հաղթանակ, 8 պարտություն և 2 ոչ-ոքի։