«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ

07 Հունիսի 2026, 14:08

Քաղաքականություն

«Մենք արձանագրում ենք քվեարկության գործընթացում բազմաթիվ խախտումներ։ Մասնավորապես, գրանցվել են քվեաթերթիկների ապօրինի ներմուծման և ընտրատեղամասերից դուրս բերման դեպքեր։ Նման գործողությունները կոպտորեն խախտում են օրենքը և խարխլում ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը։

Մենք կոչ ենք անում քաղաքացիներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, վստահված անձանց և դիտորդներին շարունակել հաղորդել նման դեպքերի մասին։ Միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի ապահովել ընտրությունների օրինականությունն ու թափանցիկությունը։ «Հայաստան» դաշինքը հետևողականորեն հետամուտ է լինելու, որպեսզի յուրաքանչյուր ձայն հաշվառվի ազնիվ և արդար ձևով»,– ասվում է հայտարարության մեջ։