Ընտրական գործընթացի խախտումների հերթական փաստերը Երևանում և մարզերում:

07 Հունիսի 2026, 16:54

Քաղաքականություն

Թիվ 13/3 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը մտել է քվեախցիկ և ընտրողին հանձնել լրացուցիչ քվեաթերթիկներ:

Թիվ 38/50 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը, ով նաև համայնքի ղեկավարն է, ուղղորդում է ընտրողներին և ուսումնասիրում քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակը:

Գեղարքունիքի 8/46 ընտրատեղամասում քվեատուփը կնքված չէ:

Թիվ 14/12 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամների սեղաններին մնացած քվեաթերթիկների թիվը տարբեր է. թիվ 15, 16 և 19 քվեաթերթիկների սեղաններին զգալիորեն ավելի շատ են, իսկ թիվ 3 և 7 քվեաթերթիկները ՝ ավելի քիչ:

Գյումրու 31/53 ընտրատեղամասում քաղաքացիները քվեախցիկում քվեարկում են երկուական: