Միայն ձեր մասնակցությամբ կարող ենք կանխել բոլոր ընտրախախտումները․ Սամվել և Նարեկ Կարապետյաններ

07 Հունիսի 2026, 17:30

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը և կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանը դիմել են ժողովրդին՝ հորդորելով մասնակցել ընտրություններին։

«Սիրելի հայրենակիցներ, մնացել է ընդամենը 3 ժամ, մինչև ժամը 08։00։ 3 ժամվա ընթացքում մենք իրավունք ունենք մասնակցել ընտրության։ Ով չի գնացել, ասում ենք՝ գնա՛ ընտրության»,- նշել է Նարեկ Կարապետյանը։

Սամվել Կարապետյանն իր հերթին նշել է․ «Միայն ձեր մասնակցությամբ կարող ենք կանխել բոլոր ընտրախախտումները, որոնք ողջ օրվա ընթացքում տեսնում ենք շատ ընտրատեղամասերում։ Դրա համար գնացե՛ք ընտրության»։