Հայաստանում կա Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման հանրային պահանջ․ Զախարովա

10 Հունիսի 2026, 10:35

Քաղաքականություն

Հայաստանի մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն կառույցներին բերում է իրական և շոշափելի արդյունքներ, ոչ թե դատարկ խոստումներ, ուստի հայկական հասարակության մեջ ակնհայտ է Ռուսաստանի և այդ կառույցների հետ հարաբերությունների զարգացման պահանջը։ Այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայկական հասարակությունում ակնհայտ է ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման, ինչպես նաև Հայաստանի՝ եվրասիական ինտեգրացիոն կառույցներում հետագա ներգրավվածության լայն պահանջը։ Այդ կառույցները մարդկանց համար ապահովում են իրական, շոշափելի օգուտներ, այլ ոչ թե դատարկ խոստումներ», — նշել է Զախարովան։

Դիվանագետը շեշտել է, որ հայ ժողովրդի, ինչպես նաև ռուս հասարակության կողմից երկկողմ կապերի աջակցությունը հիմնված է դրանց գործնական արդյունքների գիտակցման վրա։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ պահանջն անկեղծ է։ Այն հիմնված է ոչ թե խոստումների կամ տեղեկատվական մանիպուլյացիաների, այլ իրական ընկալման վրա։ Սա մարդկանց ընտրությունն է։ Նրանք իրենց աջակցությունը ցուցաբերում են համագործակցության շոշափելի արդյունքների հիման վրա։ Մարդիկ տեսնում են այդ արդյունքները, գնահատում և աջակցում դրանց», — հավելել է Զախարովան։

Հիմա եթերում