Խուզարկվել է ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի տունը

12 Հունիսի 2026, 09:00

Քաղաքականություն

Վաղ առավոտից խուզարկում էին «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի տունը։

Խուզարկությունն ավարտվել է։ Նրան ժամը 10:00-ին կանչել են Մազմանյան 5 հասցեում գտնվող քննչական բաժին։

«Քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են։ Վարույթը կապված է լրտեսության, պետական դավաճանության հայտնի վարույթին»,- Armenia Sputnik-ին հայտնել են Քննչական կոմիտեից։