Աշխարհի Առաջնություն-2026․ նոր ձևաչափ, նոր ռեկորդներ, նոր պատմություն
12 Հունիսի 2026, 18:35
2026 թվականի ֆուտբոլի աշխարհի 23-րդ առաջնությունը մեկնարկել է՝ բացելով նոր էջ համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ: Առաջին անգամ աշխարհի գլխավոր ֆուտբոլային մրցաշարը հյուրընկալում են միանգամից 3 երկրներ՝ ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան: Մրցաշարի մեկնարկն ազդարարվել է Մեխիկոյում, որտեղ բացման արարողությունը վերածվել է գունեղ և տպավորիչ շոուի։
Սակայն սյս առաջնության առանձնահատկությունը միայն տպավորիչ շոուն չէ․ 2026 թվականի մրցաշարը պատմության մեջ ամենամասշտաբայինն է։ Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցելու է 48 ազգային հավաքական՝ նախկին 32-ի փոխարեն: Սա նշանակում է՝ ավելի շատ խաղեր, ավելի շատ երկրներ և ավելի շատ երկրպագուներ աշխարհի տարբեր անկյուններից:
Լոս Անջելեսում արդեն զգացվում է աշխարհի առաջնության մթնոլորտը: Քաղաքի տարբեր հատվածներում հավաքվել են երկտպագուներ, բացվել են ֆան գոտիներ, իսկ մարզադաշտերի շրջակայքում տիրում է իսկական տոնական տրամադրություն:
Մինչ երկրպագուները սպասում են առաջիկա հանդիպումներին, աշխարհի առաջնության շրջանակում շարունակվում են նաև նախախաղային ասուլիսները: ԱՄՆ հավաքականի գլխավոր մարզիչն ասել է, որ իր թիմը գնում է բացառապես հաղթանակի։